26.05.2015|
12:37
-Իսո՛, օսմանական պետությունը պատերազմի մեջ է, և ձեր գյուղը պիտի հիսուն զինվոր տա,- առարկություն չընդունող տոնով կարճ կապեց հրամանատարը։ Նա արդեն տեղյակ էր Օսմանյան կառավարության գաղտնի հրահանգներին, որ շուտով սկսվելու են հայերի կոտորածները, և հին ֆիդայու հետ իրեն պահում էր լկտի ու սանձարձակ։
Իսոն մարդ ուղարկեց տղաներին հավաքելու։